ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը եւ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը կկալանավորվի: ArmLur.am-ը գրել էր, որ Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը պատերազմ է հայտարարել Սերժ Սարգսյանի եղբորորդու դեմ եւ նրա խափանման միջոցը գրավով փոխարինելու դեմ ՀՀ վճռաբեկ դատարան դիմում է ներկայացրել:
Արդյունքում Վճռաբեկ դատարանը Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը վարույթ էր ընդունվել եւ ապրիլի 12-ին հրապարակվել է դատական ակտը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի՝ Ֆրանկլին Գոնսալեսի, նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ քրեական գործը ուղարկվել Է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Ըստ ԱԱԾ-ի՝ Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել և Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում պահել է ատրճանակներ և ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի ակուսափող հրազենի փամփուշտներ, այնուհետև դրանք, թաքցնելով պայուսակների մեջ` ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար խնդրել է առանց մեղքի գործող, Նարեկ Սարգսյանի հանցավոր մտադրություններից անտեղյակ Արտեմ Պետրոսյանին պայուսակները փոխադրել և պահել իր կողմից նախապես վարձակալած`Երևան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանում:
Ք.Մ.