Հակոբ Արշակյանի՝ լրագրողին հարվածելու արարքը իրավական ընթացք չի ստանա. ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև գրանցված միջադեպն իրավական ընթացք չի ստանա, Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործի հարուցումը:

Այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից:

«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով»,-հայտնեցին ՀՔԾ-ից:

Հիշեցնենք, որ Երևանի սրճարաններից մեկում լրագրողը մոտեցել էր Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին սրճարանում:

Ինչին հաջորդել էր այն, որ Հակոբ Արշակյանը րոպեներ անց մոտեցել էր լրագրողին և հարվածել նրան: Դատախազությունն ընթացք էր տվել հրապարակմանը, հրապարակված տեսանյութն ուսումնասիրվել էր, նշանակվել փորձաքննություններ:

Այսօր կայացվել է քրեական գործ չհարուցելու որոշում:




Լրահոս