
Այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում քննարկվում էր Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի նշանակման հարցը: ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրվել էր Լևոն Բունիաթյանի թեկնածությունը:
Armlur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ներկայացուցիչները, ինչպես նաեւ իշխանական պատգամավորները անտարբեր մասնակցեցին քվարկությանը: Պատգամավորները արհամարհական քվեարկություն իրականացրին, իսկ հանձնաժողովի անդամներն էլ բազմոցին ժամանակ անցկացրին մինչեւ ավարտվեց ընտրությունը:
Ու արդյունքում Լեւոն Բունիաթյանը չընտրվեց, նրան կողմ էր քվեարկել 13 պատգամավոր:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան