ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆիրդուսի 33-ամյա բնակիչը կորցրել է հույսը. դիմել է փոխվարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

84-ամյա Կլարան ծնվել է Բաքվում, 88 թվականին է Հայաստան եկել: Արդեն 33 տարի է, ինչ ապրում է Երեւանի 33 թաղամասում՝ Ֆիրդուսում:

Սակայն Տիկին Կլարային զայրացրել է ոչ միայն կառավարության դանդաղկոտությունն այս հարցում, այլ՝ «Գլենդել Հիլզ» ընկերության վարքագիծը: Տեղեկացնենք, որ Երեւանի 33 թաղամասի կամ Ֆիրդուսի ու հարակից փողոցի կառուցապատմամբ զբաղվող 17 ընկերությունների մեծ մասը փոխկապակցված է Էդուարդ Մելիքյանի հետ, որը տարիներ առաջ նույն տարածքում կառուցապատում սկսած, ապա սնանկացած «Գլենդել Հիլզ» ընկերության բաժնետերերից էր:

Տիկին Կլարայի տունը ձեռք բերելու համար առաջարկել են 1050 դոլար՝ 1 քմ-ի դիմաց, որին ինքը չի համաձայնվել:

Տեղեկացնենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն օրեր առաջ հայտարարել է, որ 33-րդ թաղամասի կառուցապատման գործընթացն առաջ է գնում, ապա նշել է, որ այս տարի պետք է տրվի կառուցապատման ծրագրի մեկնարկը: Այս մասին, սակայն տիկին Կլարան տեղյակ չէր: Ավելին, իր տան խնդրով մի քանի անգամ նամակով դիմել է փոխվարչապետին, սակայն արձագանք չի ստացել:

Տիկին Կլարայի որդին Ռուսաստանում է: Ասում է՝ ամուսնու գերեզմանը Հայաստանում է, չի կարող թողնել ու գնալ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս