Ապրիլի 14-ի գիշերը եւ առավոտյան ժամերին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարվոր է հարավարեւմտյան քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում գիշերը եւ առավոտյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +16+18:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +8+13,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +8+13,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +14+16,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +8+13,
Լոռիում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +10+15,
Տավուշում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +13+18,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +8+13,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +16+18,
Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +18+20,
Արմավիրում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +18+20,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +8+13,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +18+20,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+23,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+15,
Արցախում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +17+22: