Հոկտեմբերի 12-ն ամբողջ աշխարհը նշում է Ծխախոտի դեմ պայքարի օրը: 2009-ից, երբ Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան, նախաձեռնողները հասարակական կազմակերպություններն էին, աջակցեց նաև առողջապահության նախարարությունը: Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է մայիսի 4-ին,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բազարչյանը:Ծխախոտի օգտագործման տարածվածությունը բարձր է մեծահասակ տղամարդկանց` 51-52 տարեկանների շրջանում, կանանց մոտ այդ ցուցանիշը երեք տոկոս է: Ինչ վերաբերոմ է կանանց շրջանում ծխախոտի տարածվածությանը, ապա, ըստ նրա, Երեւանում բարձր է կին ծխողների տոկոսը, մարզերում` ցածր է:Դեռահասաների շրջանում հիմնականում ծխում են սկսած 15-16 տարեկանից: Ծխում է շուրջ 6 տոկոսը: Ծխախոտի տարածվածության վիճակը, Վրաստանի համեմատ, մեզանում ավելի բարենպաստ է: Հոկտեմբերի տասներկուսից նախատեսվում են ոստիկանների հետ այցեր` կրթական, առողջապահական ու մշակութային հիմնարկներ: Բազարչյանի խոսքով` երկրորդական ծուխը վտանգավոր է առաջին հերթին հենց ծխողի, ապա նրան շրջապատողների համար:”Պասիվ ծխելն ունի նույն ռիսկը, ինչ ակտիվ ծխելը, ու վտանգավոր է առաջին հերթին երեխաների համար”,- ասաց նա: Մարդիկ երկրորդական ծխի են ենթարկվում իրենց սեփական տանը, երբ ծխում է ընտանիքի անդամներից մեկը:
Ա. Բազարչյան. Հայաստանում ծխողների տոկոսը ավելի բարվոք է, քան հարեվան Վրաստանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ