Չոր մազեր ունեցող մարդիկ սովորաբար մեծ գումարներ են ծախսում համապատասխան դիմակների ու խնամքի միջոցների վրա: Իրականում ձեր չոր մազերը կարող եք ճիշտ խնամել նաև տնային պայմաններում:
Ամենաարագ ու թեթև պատրաստվող մազերի դիմակը մեղրովն է: Դրա համար ձեզ անհրաժեշտ է 1 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ, 1 թեյի գդալ կոնյակ, 1 թեյի գդալ մեղր և մեկ ձվի դեղնուց: Ստացված դիմակը պետք է քսել մազերին ու այդպես պահել ուղիղ կես ժամ ու լվանալ տաք ջրով:
Բավականին հեշտ է ստանալ նաև յոգուրտով դիմակ: Դրա համար մեզ անհրաժեշտ է կես բաժակ յոգուրտ, 1 ճաշի գդալ ձիթապտղի ձեզ և 2-4 կաթիլ անանուխի յուղ: Դիմակը պետք է մազերին պահել 15 րոպե ու լվանալ տաք ջրով:
Այսպիսով, տնային պայմաններում ընդամենը 15-30 րոպե ծախսելով դուք կարող եք խնամել ձեր մազերը: