Թեհրանը չորեքշաբթի օրվանից սկսում է ուրանի մինչև 60 տոկոսով հարստացումը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին:
«Իրանը տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ին, որ ուրանի հարստացումը մինչև 60 տոկոսով սկսվելու է ապրիլի 14-ից»,- հայտնել է դիվանագետը՝ հավելելով, որ «իրանական կողմը մտադիր է 1000 նոր ցենտրիֆուգներ տեղակայել Նաթանզի միջուկային կառույցում:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Իրանում հարստացված ուրանի ընդհանուր պաշարները ներկա պահին գերազանցել են 4 տոննան: Միևնույն ժամանակ հարստացման մակարդակը մինչ օրս չի գերազանցել 20 տոկոսը