
Հայաստանի Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստերը: Օրակարգում է կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, որը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Օրակարգում ներառված են նաեւ Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին, «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցեր և այլ հարցեր: