
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների փոխադրումը 2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների միջև:
Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայութունը, էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման, սոցիալական կառույցների և բնակելի տների վերականգնման համար Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի 13-րդ շարասյունը՝ կազմված ԿամԱԶ մակնիշի 15 զինվորական և ուղեկցող ավտոմեքենայից, անցել է Մատաղիս-Քարվաճառ երթուղով և ապահովել է 100 տոննա բեռի տեղափոխումը Քարվաճառի շրջան: Տեղափոխվող բեռը բաղկացած է եղել շինանյութից և էներգապահովման համակարգի վերականգնման համար նախատեսված սարքավորումներից:
Ռուս խաղաղապահների աջակցությամբ, ընդհանուր առմամբ, 13 շարասյան միջոցով տեղափոխվել է մոտ 2200 տոննա բեռ: Աջակցությունը հատկացվել է ադրբեջանական կողմին: