
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Պարոնյան փոողոցում երթուղային տրանսպորտի մեջ 40 տարեկան տղամարդու են դանակահարել:
ArmLur.am-ը դիմեց ոստիկանության լրատվության բաժին, որտեղից մեզ փոխանցեցին, որ այսօր ահազանգ են ստացել, որ ժամը 10:15-ի սահմաններում Լեո -Պարոնյան խաչմերուկում դանակահարության դեպք է գրանցվել, այժմ իրականացնում են քննչական գործողություններ: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է:
Նշենք, որ, ըստ ականատեսների, երթուղայինի ուղևորների միջև վեճը ծագել է դիմակ չկրելու պատճառով, որից հետո քաղաքացին դանակահարել է մյուսին և դիմել փախուստի: