Երեկ` ապրիլի 13-ին, Ազգային ժողովում քննարկվում էր Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի նշանակման հարցը: ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրվել էր Լևոն Բունիաթյանի թեկնածությունը: Իշխանական ֆրակցիային չհաջողվեց իրենց առաջադրած թեկնածուն «անցկացնել» կամ ցանկություն չունեցան անցկացնել:
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, Լևոն Բունիաթյանի թեկնածությունն առաջարկել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը: Պարզվում է՝ պատգամավորն է երաշխավորել, որ ՀԾԿՀ անդամ կարող է դառնալ Բունիաթյանը, սակայն Գևորգյանի կարծիքը կիսել են ընդամենը 13 պատգամավոր, իսկ մյուսները մերժել են: Արդյունքում Գևորգյանի թեկնածուն երեկ չընտրվեց: Մենք փորձեինք այս հարցերի շուրջ զրուցել Հայկ Գևորգյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
Սոնա Գրիգորյան