ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բռնությունը մերժող Փաշինյանի իշխանության ժամանակ կիրառված բռնությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մի քանի ուշագրավ հայտարարություններով: Ի թիվս այլ հարցերի, նա խոսեց նաեւ ընդդիմության պայքարի մասին եւ հայտարարեց, «Ո՛չ բռնությանը»:

Եվ սա այն պարագայում, երբ ընդդիմության կազմակերպած բազմաթիվ ակցիաներ ավարտվել եւ ուղեկցվել են բռնությամբ: Ամեն ինչ սկսվեց դեռ 2020 թվականի հունիսից, երբ ձերբակալեցին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նրա աջակիցներն ու կուսակիցները պարբերաբար ակցիաներ էին անում Ազգային անվտանգության ծառայության դիմաց:

Սակայն ոչ պակաս բռնության դեպքեր արձանագրվեցին նաեւ այլ ակցիաների ժամանակ: Անգամ ապրիլի 7-ին, երբ ակցիա էին  իրականացնում կանայք, կառավարության դիմացից ոստիկանները նրանց եւս բերման ենթարկեցին, ըննդիմության ակցիաներից մեկի ժամանակ բռնություն կիրառվեց նաեւ պատգամավոր Համազասպ Դանիելյանի նկատմամբ:

Այսինքն, մի կողմից Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե  միշտ դեմ է եղել բռնությանը, մյուս կողմից աղաղակող են հենց այս իշխանության օրոք առկա բռնության երեւույթները:




Լրահոս