
Նիկոլ Փաշինյանը Խաչատուր Կիրակոսյանին նշանակել է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝
Խաչատուր Վարազդատի Կիրակոսյանին նշանակել միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար»,- ասված է Փաշինյանի որոշման մեջ։