Ա. Մելիքյան. Հանրահավաքները շոշափելի արդյունք չեն տա, պետք է շարունակել երկխոսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Հայաստանում կատարվող ներքաղաքական զարգացումներին: Նա հիշեցրեց, որ ինքը մեկ անգամ ասել է, որ Սերժ Սարգսյանի դիրքերը առավել շահավետ են, քանզի Ռ. Քոչարյանը կաջակցի Սերժ Սարգսյանին` ընդդեմ Տեր-Պետրոսյանի, իսկ վերջինս էլ կաջակցի Ս. Սարգսյանին` ընդդեմ Ռ. Քոչարյանի:Մելիքյանը նկատեց, որ այսօր ավելի հստակ է իր այդ պնդումը, եւ հենց Սերժ Սարգսյանի որոշմանն է թողնված, թե արդյոք երկխոսություն կլինի՞, թե` ոչ, եւ թե Ռոբերտ Քոչարյանին կաջակցի՞, թե` ոչ:Նա նաեւ անդրադարձավ արըժտահերթ ընտրութոյւններին.”Եթե մենք ունենանք արտահերթ ընտրություններ, եւ երկխոսության հիմնական թեման էլ դա լինի, ապա մենք կունենանք կեղծված ընտրություններ”,- մանրամասնեց Մելիքյանը:Նա նաեւ շեշտեց, որ չի կարելի թերագնահատել Լևոն Տեր-Պետրոսյանի ներդրումը հայաստանյան քաղաքական դաշտում: Ըստ Մելիքյանի` եթե 2007-ին Տեր-Պետրոսյանը չվերադառնար քաղաքականություն, հայ հասարակությունը չէր կարողանա նման լուրջ ընդվզման գործողություններ ցուցաբերել` ընդդեմ իշխանությունների:Հարցին, թե հնարավո՞ր է ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքները հանգեցնեն հերթական բախման եւ Մարտի 1-ի կրկնման, Մելիքյանը պատասխանեց. “Այսօր ո՛չ իշխանություններին, ո՛չ ՀԱԿ-ին ձեռնտու չէ որեւէ բախում, դա ցանկալի շարունակություն չի լինի այսօրվա միտինգի համար: Այսօր այդ ռեսուրսը չկա, իշխանությունը գիտակցում է, որ ՀԱԿ-ն այսօր ի վիճակի չէ գնալ վճռական գործողությունների, եւ պարզ է` բախումների չի գնա: Ես կարծում եմ, այս հանրահավաքները իրական, շոշափելի որեւէ արդյունք չեն տա, ՀԱԿ-ը պետք է շարունակի երկխոսությունը”:




Լրահոս