
Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են Արցախի Հանրապետության մի խումբ հանրային ծառայողներ:
Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ նրանք շրջել են նախագահական նստավայրում, ծանոթացել շենքի պատմությանը և աշխատանքային հնարավորություններին, տեղեկացել Հանրապետության նախագահի ինստիտուտի գործառույթներին և նախագահի սահմանադրական լիազորություններին:
Շրջայցից հետո Արցախից ժամանած հանրային ծառայողները հանդիպել են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանի հետ, զրուցել պետական և հանրային ծառայությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ:
Արցախի Հանրապետության հանրային ծառայողների այցը Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր կազմակերպվել է Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ: