Երեւանի 33 թաղամասի, Ֆիրդուսի կառուցապատման աշխատանքներն այս տարվա երկրորդ կեսից կսկսվի: Համենայնդեպս, այս մասին ապրիլի 7-ին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն ավտոտնակ ունի այդ տարածքում:
Ֆիրդուսի բնակչուհիներից տիկին Անժելլան, որն Ավինյանի ազգականն է, վստահեցնում է՝ 50-60 տոկոսն արդեն իրացված է:
Տիկին Անժելայի կարծիքով, Ֆիրդուսի կառուցապատման ծրագիրն առաջ է գնացել 2018 թվականից սկսած, երբ Հայաստանում իշխանափոխություն եղավ:
ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսեց նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ավտոտնակը, որը եւս իրացվելու է:
Իսկ ահա Ֆիրդուսի մեկ այլ բնակիչներից՝ տիկին Էմիլյան, անհամբեր սպասում է, թե երբ են իր հետ հանդիպելու՝ տունը գնելու համար: Իսկ մինչ այդ՝ որոշել է՝ տունը կիրացնի միայն մեկ քառակուսի մետրը 3000 դոլարով: ArmLur.am-ի հետ զրույցի ընթացքում հիշեց՝ տարիներ առաջ մի պաշտոնյա իրեն խորհուրդ է տվել 3000 դոլարից ցածր չիրացնել:
Թե ինչ հանգուցալուծում կստանա Ֆիրդուսի կառուցապատման ծրագիրը, ժամանակը ցույց կտա: Բայց բնակիչները պնդում են, որ կառավարության որոշումը Ֆիրդուսի հարցով գործում է մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան