Այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Դուք ասեցիք՝ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հորդով է հայտարարություն տարածել, ես ապացույց պահանջեցի, բայց չեղավ: Այսօր ԱԺ ամբիոնից հղում կատարեցիք իր հայտարարությանը եւ ասել եք, թե նա հակառակ բանն է ասել: Հիմա էլ Գասպարյանը ասում է, թե դուք եք կեղծում: Հիմա ո՞նց ենք իմանալու՝ ով է ճիշտ ասում», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում