
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 13-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Արթուր Չ.-ն, որը 2020 թ. սեպտեմբերի 2-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: