
Իրանի Իսլամական Հանրապետությունում կստեղծվի Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք: ՀՀ Կառավարությունը համապատասխան որոշումը կհաստատի վաղը: Կառավարության նախագծում նշված է՝ Իրանում առևտրային կցորդ ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է երկու երկրների միջև պետական և մասնավոր կազամկերպությունների համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար:
Նշվում է, որ այսպիսով առավել արդյունավետ կդառնա թուրքական ապրանքներից իրանական ապրաքների անցնելու գործընթացը: Առևտրային կցորդի պարտականությունների թվում է նաև հայկական արտադրանքը հարևան երկրում գրավիչ դարձնելը: