Կառավարության նիստը մեկնարկել է: Օրակարգում 68 հարց է, որոնցից մեծամասնությունը չզեկուցվող են: Ներկայացվող նախագծի նպատակը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու համար Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակվող քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապահովելն է 2021 թվականի ապրիլ ամսվա համար։
Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի պահուստաֆոնդից հատկացնել 7,548,000.0 հազար դրամ՝ 111․000 շահառուներին, այդ թվում՝ Արցախի Հանրապետության կենսաթոշակառուներին, 68,000.0 դրամ դրամական օգնություն ցույց տալու համար։
Հաշվարկներում հաշվի է առնվել մարտ ամսվա վճարման ցուցակներ ընդգրկված շահառուների թիվը՝ 101,442 (77420 շահառուի վճարվել է դիմումի հիման վրա, իսկ 24022 շահառուի՝ Արցախի կողմից, որպես հաշմանդամություն ունեցող կամ 63 և ավելի տարեկան կենսաթոշակառուներ)։
Այս դեպքում հաշվի է առնվել նաև օբյեկտիվ պատճառներով (մասնավորապես՝ ՍԷԿՏ-ի կամ ԲՊՌ-ի տվյալների ճշտմամբ պայմանավորված) մարտ ամսվա վճարման ցուցակ չներառված և ապրիլ ամսվա վճարման ցուցակներով վճարման ենթակա շահառուների թիվի կանխատեսումը։