Արայիկ Հարությունյանը հարցաքննության կհրավիրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու: Արցախի Հանրապետության Դատախազությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու նաև ԱՀ նախագահը։ Սակայն հարցաքննության օրը դեռեւս հայտնի չէ:

Հավելենք, որ Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածը վերաբերում է Սահմանադրական կարգը տապալելուն.

«1. Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասով, 2-6-րդ հոդվածներով կամ 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից:




Լրահոս