Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են առաջիկա հանդիպումների ժամանակացույցը, կենտրոնացել են համագործակցության արդիական հարցերի վրա` Ռուսաստանի կառավարության պատվիրակության Մինսկ այցի նախօրեին:

Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը և նշում՝ զրույցի ընթացքում երկրների առաջանորդները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր:

«Քննարկվել են երկկողմ օրակարգի մի քանի կարևոր հարցեր: Լուկաշենկոն և Պուտինը փոխադարձ դիրքորոշում են հայտնել ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների հետագա համապարփակ ամրապնդման ուղղությամբ:

Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ վերջերս Ադրբեջան կատարած այցի համատեքստում շոշափվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման թեման:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում»,- ասված է հաղորդագրությունում:




Լրահոս