
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, սակայն, թե ինչ հատկանիշներով, դեռ հայտնի չէ։
«Առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի իրավակարգավորումներով՝ հարուցված քրեական գործի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվում»,– այս մասին հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
ArmLur.am-ի տեղեկություններով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հրավիրել են ՀՔԾ՝ ծանոթանալու, թե կոնկրետ ինչ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվելու: