ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանությունը «շունչը պահած» սպասում է. ինչ ճակատագիր է սպասվում ԸՕ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս ապրիլի 1-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել էր «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծն ընդունվել էր 82 կողմ ձայներով։ Նշենք, որ փոփոխությունների համաձայն` ընտրությունների անցկացումը կլինի միայն համամասնական ընտրակարգով` առանց ռեյտինգային քվեարկության։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ իշխանական թեւը օրերն է հաշվում, թե երբ համամասնական ընտրակարգն օրենքի ուժ կստանա, քանի որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն մեսիջներ է ուղարկել, որ այն չի ստորագրելու ու դա մնալու է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի «ուսերին»:

Մենք տեղեկացանք, որ 21 օր լրանալուց հետո Արարատ Միրզոյանը այն կստորագրի ու հարցը կհամարեն ավարտված: Այսինքն մի քանի օրից համամասնական ընտրակարգի «հարցերը» կլուծվի, բայց արի ու տես, որ իշխանական թեւին ԸՕ-ի հետ կապված դեռեւս մեկ անհանգստացնող հարց կա:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայրենի իշխանությունները շունչները պահած սպասում են Վենետիկի հանձնաժողովի պատասխանին՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության մասով, որպեսզի կարողանան մայիսի 4-ին կայանալիք ԱԺ հերթական նստաշրջանում այն օրակարգում ներառել:

Վենետիկի հանձնաժողովից իշխանական վերնախավը դրական արձագանքներ է ստացել ու հույսով սպասում է, որ մինչեւ ապրիլի վերջ արդեն կուղարկի խորհրդատվական կարծիքը: Իշխանական ֆրակցիան պատրաստվում է նոր Ընտրական օրենսգիրքը եւս ընդունել առաջիկայում, բայց կիրառումը հնարավոր է մնա հաջորդ ընտրությունների ժամանակ: Առաջիկա արտահերթ ընտրությունների իշխանությունները կգնան հին ԸՕ-ով:

Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս