Հայաստանում ծորակ ներկրող ընկերությունները հայտնվել են անհարմար դրության մեջ. պատճառը՝ Թուրքիայից ապրանք ներկրելու վեցամսյա արգելքն է, որը գործում է այս տարվա հունվարի 1-ից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ֆրանսիական ծագում ունեցող, բայց Թուրքիայում արտադրվող «Tema» ծորակներն արդեն մոտ 4 ամիս է, ինչ հայկական շուկայից վերացել են: Ի դեպ, այս ծորակներն արտադրող ֆրանսիական ընկերությունը գործարան ունի Ֆրանսիայում, Թուրքիայում, Մեքսիկայում:
Այն հայաստանցի գործարարները հնարավորություն ունեին ներկրել Թուրքիայից, քանի որ այս դեպքում մաքսազերծման ծախսերն ավելի ցածր են կազմում: Իսկ Ֆրանսիայից ներկրելու դեպքում մաքսազերծման ծախսերը մի քանի անգամ բարձր են: Եւ որպեսզի բարձր գնով ծորակ չներկրեն եւ այն թանկ չվաճառեն, դադարեցվել է դրանց ներկրումը: Բայց այս ծորակ արտադրող ընկերությունը Թուրքիայի հետ կապ չունի, այլ ֆրանսիական է, արտադրանքն ինքը արտադրվում է մի քանի տարբեր երկրներում տեղակայված գործարաններում, որոնց թվում է նաեւ Թուրքիան։
Հաշվի առնելով սա, այդպես էլ էկոնոմիկայի նախարարությունը չհստակեցրեց, թե ինչպես է ազդում այսպիսի արտադրանքների խմբաքանակների վրա կառավարության սահմանած արգելքը եւ ինչպիսի մեթոդներով է որոշվում ապրանքի ծագման երկիրը։ Ի դեպ, թուրքական ապրանքների ներկրման սահմանափակման ժամկետը հնարավոր է երկարաձգվի:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.