
Շվեդիայի և Հայաստանի ազգային հավաքականները հունիսի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:45-ին:
Այդ մարզադաշտում է տեղի ունեցել ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2016/2017 թթ. խաղարկության եզրափակիչ՝ «Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը, որում աչքի է ընկել Հենրիխ Մխիթարյանը: