
Քիչ առաջ ArmLur.am-ն ահազանգ ստացավ, որ ոստիկանությունը այս պահին Աջափնյակ վարչական շրջանի շինարարների փողոցից մի խումբ երիտաարդների է բերման ենթարկում ոստիկանության Մաշտոցի բաժին:
Իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն, նախաքննական մարմինները, ոստիկանությունը, ԱԱԾ-ն քննարկում են իրականացրել եւ արձանագրել են, որ հանցավորության դեպքերը շատացել են՝ դանակահարություն, խուլիգանություն, գողություն եւ անգամ անդրադարձ է եղել երեկ երթուղայինում սպանության դեպքին, թե ինչ «բեսպրիդել» եւ ամենաթող իրավիճակ է ստեղծվել, ուստի որոշվել է խիստ եւ կոշտ քայլերի դիմել՝ ամենաթող վիճակը բացառելու համար: