
Ազգային ժողովում շարունակվում է կառավարության 2020 թվականի կատարողականի հաշվետվությունը: Ելույթ ունեցավ նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե երկիրը ժառանգել է նախապատերազմյան վիճակով: Պետք է քաղաքական դաշտը, համայնքները եւ ժողովրդին պատրաստել պատերազմին, բայց ինչ է արվել այս երեք տարիների ընթացքում եւ զուր չէր, որ ես այս հարցը նրան ուղղեցի», – նշեց Անի Սամսոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում