SHAMSHYAN.com-ի տեղեկություններով. ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզոմ: Ժամը 19:10-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքթաթային հոդի միջանցիկ թափանցող վերք, փափուկ հյուսվածքների վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Սերգո Մարկոսյանը և ոստիկանության Սիսիանի պետ Ավետ Հովհաննիսյանը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Անուշ Ապետյանն է, ով նշված վնասվածքը ստացել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 209-րդ կմ հատվածում գտնվող «Ճանապարհային տնակ» կոչվող հարակից տարածքում՝ անհայտ հանգամանքներում՝ դեռևս անհայտ անձի կողմից արձակված հրազենի կրակոցից:
Փաստի աթռիվ ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում: