ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլոր ժամանակների դատավոր Մացոյի որդին ջրից չոր դուրս եկավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Մացոյի որդու մասնակցությամբ միջադեպի գործը ուղարկվել է դատարան, սակայն նկատենք, որ մի խումբ երիտասարդների մեղադրանք է առաջադրվել, իսկ ահա դատավորի որդին ջրից չոր է դուրս եկել:

2020 թվականի օգոստոսի 12-ին Այգեստան 11-րդ փողոցի 255 հասցեի մոտ վիճաբանություն էր եղել եւ դանակահարություն, որին ականտես, մասնակից է եղել Երեւան քաղաքի ընդհնաուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որդին, որը ներկայացել է ոստիկանության Նորք Մարաշի բաժանմունք:

Մասնավորապես, Այգեստան 11-րդ փողոցի 255 հասցեի մոտ վիճաբանություն էր եղել մի խումբ երիտասարդների միջեւ, որտեղ դանակով հարվածել էին Վարդան Մ-ի կրծքավանդակին։ Արդյունքում մեղադրյալի աթոռին էին հայտնվել:

Ստեփան Սարգսյանը, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի օգոստոսի 11-ին` ժամը 22-ի սահմաններում, Երևան քաղաքի Այգեստան փողոցի 11-րդ փողոցի 255 հասցեի մոտակայքում Ռուդիկ Ավագյանի, Վարդան Մազլումյանի, Անտուան Մազլումյանի, Էդվարդ Մանուկյանի և ինքնությունները չպարզված մի շարք այլ անձնաց հետ, բռնություն գործադրելով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, խմբի կազմում կատարել է խուլիգանություն:

Երիտասարդների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ք.Մ




Լրահոս