
Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը իր 35-ամյակը տոնել է հոլիվուդյան աստղերի ընկերակցությամբ: Նրան շնորհավորելու էին եկել դերասաններ Հիլարի Սվոնքը, Ժան-Կլոդ Վան Դամը եւ ջութակահարուհի Վանեսա Մեյը: Հոկտեմբերի 5-ին Կադրովն աղմկոտ տոնակատարություն էր կազմկերպել Գրոզնիի փակ կենտրոնում: Իր պատվին Չեչնիայի առաջնորդը նաեւ հրավառություն էր կազմակերպել,-գրում է Wdaily -ին: “Ես սիրում եմ ձեզ պարոն Քադիրով”,- բեմում հավաքված ամբոխի առաջ խոստովանել է Ժան-Կլոդ Վան Դամը:Թե ինչքան է Քադիրովը վճարել դերասաններին, հայտնի չէ: Իսկ Վանեսա Մեյը Չեչնիայի նախագահին այդքան մեծ պատիվ անելու համար ստացել է 500 հազար դոլար: Նշեն, որ հայտնի երգչուհի Շակիրան մերժել է մասնակցել նրա ծննդյան արարողությանը: