
Իրանը ստացել է ուրանի առաջին խմբաքանակը, որը հարստացված է մինչև 60 տոկոս: Ապրիլի 16-ին այդ մասին հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը:
Նա շնորհավորել է «Իրանի քաջ ժողովրդին այդ հաջողության համար» և շեշտել, որ Իրանն ի վիճակի է հաղթել թշնամիների ցանկացած դավադրություն:
Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին իր հերթին ասել է, որ այդ ուրանը կօգտագործվի բժշկական նպատակներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 60 տոկոսով հարստացված ուրանը մասնակցում է մոլիբդենի արտադրությանը, որն անհրաժեշտ է ռադիոբժշկական դեղամիջոցներ ստեղծելու համար: