Լուսանկարն արվել է Արարատի մարզում
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Արտաշատ քաղաքում ճակատ ճակատի բախվել են Volkswagen Vento եւ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով 5 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ոստիկաններն ու օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկները։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ պետական նպաստների ինչպիսի տեսակներ կան:
Արման Կիրակոսյան (61 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ պետական նպաստների տեսակները հետեւյալն է՝
ընտանեկան նպաստ; սոցիալական նպաստ; հրատապ օգնություն; երեխայի ծննդյան միանվագ նպաստ; մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ; ժամանակավոր անաշխատունակության նպաստ; մայրության նպաստ; ծերության նպաստ; հաշմանդամության նպաստ; կերակրողին կորցնելու դեպքում նպաստ; թաղման նպաստ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին պետք է դիմի իր փաստացի բնակության վայրի՝ պետական նպաստ տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին: Հայտնում ենք նաեւ, որ իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն՝ ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ գնաճի ինչ տեսակներ կան, եւ դրանցից որն է նպատակադրում ՀՀ ԿԲ-ն:
Կարինե Մինասյան (54 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Սպառողական շուկայում գնաճ երեւույթը չափելիս կիրառվում են մի քանի տեսակի ցուցանիշներ: Դրանք կարող են տարբերվել ժամկետայնությամբ՝ ամսական, եռամսյակային, տարեկան: Իրենց հերթին այս ցուցանիշները կարող են լինել միջին կամ ժամանակահատվածի վերջի դրությամբ: Եթե, օրինակ, համեմատում ենք 2012 մարտ ամսվա գների մակարդակը 2011թ. մարտի գների հետ, ապա ստացվում է 12-ամսյա գնաճ՝ ժամանակահատվածի վերջի դրությամբ: Իսկ երբ համեմատում ենք 2012թ. հունվար-մարտ ամիսների գնաճը 2011թ. հունվար-մարտ ամիսների գների մակարդակի հետ, ապա դա գնաճի միջին ցուցանիշ է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Երբ համեմատում ենք 2012թ. մարտին գների մակարդակը 2012 թվականի փետրվարի գների մակարդակի հետ, այն ամսական ցուցանիշ է ժամանակահատվածի վերջի դրությամբ եւ այսպես շարունակ: Գնաճի ցուցանիները տարբերակվում են նաեւ ընդգրկմամբ, օրինակ՝ ընդհանուր կամ բնականոն, որոնց տարբերությունը ներկայացված է կետ 3-ում:
Այսինքն՝ Կենտրոնական բանկը նպատակադրում է յուրաքանչյուր ամիս նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ 12-ամսյա գնաճը 1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում պահելու համար:
ՀՀ կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ գնաճի ցուցանիշների այս բազմազանությունից ԿԲ-ն նպատակադրում է 12-ամսյա ցուցանիշը ժամանակահատվածի վերջի դրությամբ: