Սոթքի ոսկու հանքի ճանապարհն ամբողջ գիշեր փակ է եղել. ինչ են պահանջում աշխատակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել են, երեկ Սոթքի հանքի աշխատակիցները փակել են հանքավայր տանող ճանապարհը, քանի որ արդեն 4 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել, իսկ մի շարք հաստիքներ էլ կրճատվել են։

ArmLur.am-ի տեղեկություններով Սոթքի ոսկու հանքի ճանապարհն ամբողջ գիշեր փակ է եղել: Առավոտյան երբ աշխատակիցները փորձել են գնալ աշխատանքի, դժգոհող աշխատակիցները թույլ չեն տվել ղեկավար կազմին և մյուս աշխատակիցներին մտնեն հանքավայրի տարածք:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ դժգոհող աշխատակիցները ասել են, որ արդեն 4 ամիս է աշխատավարձ չեն ստանում, մինչդեռ իրենք ունեն վարկեր, պարտքեր և ինչ որ կերպ պետք է կարողանան վճարել դրանք: Կա՛մ պետք է իրենց աշխատավարձերը վերադարձնեն, կա՛մ բարձրացնեն: Այլ դեպքում նրան չեն պատրաստվում բացել հանք տանող ճանապարհը:

Այս պահին իրավիճակը շարունակում է թեժ մնալ, հանքավայրը փակ է, արդեն 2 օր է՝ չի աշխատում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս