ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Սարգսյանն ամփոփել է Վրաստան կատարած այցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարեկամությունը երկկողմ հարաբերություն է, և պահանջելուց առաջ պետք է նաև տաս: Երկրորդը. չպետք է երբեք ծուլանաս քո վերաբերմունքը ցույց տալու: Մեր դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը պետք է լինեն էներգիայով լեցուն, նպատակաուղղված, այսինքն՝ հստակ տեսլականով, թե ումից ինչ ենք ուզում՝ բարեկամից, հակառակորդից, թշնամուց, ինչի պետք է հասնենք, հստակ ծրագիր պետք է ունենանք: Այս մասին լրագրողների հետ զրույցւմ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Եվ այդ ծրագիրն ամեն օր պետք է իրականացնենք՝ սկսած նախագահից, կառավարությունից, Ազգային ժողովից մինչև ՀՀ ցանկացած քաղաքացի, կամ հայ, որը ՀՀ քաղաքացի չէ: Եթե մենք գիտենք՝ ինչ ենք ուզում, ուր ենք ուզում գնալ, կարգապահ ենք, կազմակերպված ենք և միասին ենք, ապա, բնական է, հաջողության կհասնենք: Բարեկամությունը մեծ արժեք է, որի համար պետք է ամեն օր պայքարել»,-նշել է նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս