
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում ձերբակալել է Ուկրաինայի գլխավոր հյուպատոսին` իրավապահ մարմինների և ԱԴԾ-ի տվյալների բազաներից գաղտնի տեղեկատվություն ստանալու համար: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել են ԱԴԾ-ի Հանրային կապերի կենտրոնից:
«Անվտանգության դաշնային ծառայությունը ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի քաղաքացու հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի իրավապահ մարմինների և ՌԴ ԱԴԾ տվյալների բազաներում պարունակվող գաղտնի բնույթի տեղեկատվություն ստանալիս ձերբակալել է ուկրաինացի դիվանագետ, Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին»,-տեղեկացրել են Հանրային կապերի կենտրոնից:
ԱԴԾ-ն ընդգծել է, որ «այդ գործունեությունն անհամատեղելի է դիվանագիտական աշխատողի կարգավիճակի հետ և ունի հստակ թշնամական բնույթ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ»: