Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը զարմացած է դատական համակարգում առկա այն փոփոխություններից, որոնք նախաձեռնել էր իշխող ուժը: Անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի շուրջ տիրող իրավիճակի մասին` Նորիկյանը նկատեց, թե իր համար զարմանալի է՝ ինչպես էր Վարդազարյանը հայտնվել ԲԴԽ-ում:
«Նրան բերեցին, փառահեղ կերպով ներկայացրեցին՝ ասելով ահա այն մարդը, որը պետք է իրականացնի բարեփոումներ: Ես սկզբից ասում էի, թե դատական համակարգն է սաբոտաժ անում, սակայն հետո հասկացա, որ սաբոտաժ չկա: Նախորդ տարի Փաշինյանը հայտարարեց, թե Սահմանադրական դատարանում ճգնաժամն ավարտվեց, սակայն այնպիսի որոշում եղավ, որով ապացուցվեց, որ վերջին երեք տարիների ընթացքում իրավապահ համակարգն ուղղակի խայտառակ գործունեություն է ծավալել», – ArmLur.am-ի հետ զրույցում նշեց նա:
Նորիկյանի խոսքով ակնկալիքները տապալվել են հանրության: «Ես Գագիկ Ջհանգիրյանի մասով էլ եմ իմ մտահոգությունն արտահայտել, քանի որ նա ամբողջ կյանքում աշխատել է դատախազ եւ իր մոտ ձեւավորված է այլ մոտեցում: Եվ հիմա նրան տանել եւ դնել մի կառույցի ղեկավար, որը պետք է ապահովի դատավորների անկախությունը, սխալ է», – հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան