Ազգային ժողովի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասով զարգացման երկու սցենար կարող է լինել: Այս մասին այսօր ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Համազասպ Դանիելյանը նաեւ նկատեց, որ այս խորհրդարանում կքննարկվի նաեւ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մեծ փաթեթը, որն էլ ենթադրում է, որ մի քանի դրույթներ կկիրառվեն հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: «Ավելի մեծ փաթեթը կքննարկենք առաջիկայում՝ 10-օրյակում՝ արտահերթ նիստով: Քանի որ շատերին հետաքրքրում է այդ հարցը եւ փաթեթի ճակատագիրը, ես հավանական եմ համարում, որ այն կընդունվի այս խորհրդարանի կողմից, սակայն կախված նրանից՝ երբ կստորագրվի եւ երբ կընդունվի, կլինեն դրույթներ, որոնք կկիրառվեն այս ընտրությունների ժամանակ», – հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան