Նեյմարը դարձել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը երկրպագուների կողմից ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող՝ մրցաշարի քառորդ եզրափակչի պատասխան խաղերի արդյունքներով, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

«ՊՍԺ» -ն երեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում սեփական հարկի տակ զիջեց Մյունխենի «Բավարիային» 0: 1 հաշվով, բայց առաջին խաղում տարած հաղթանակի (3: 2) շնորհիվ դուրս եկավ մրցաշաի կիսաեզրափակիչ:
Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի տիտղոսին հավակնել են նաև Քրիստիան Պուլիշիչը («Չելսի»), Իլկայ Գյունդողանը («Մանչեսթեր Սիթի») և Կազեմիրոն («Ռեալ»):




Լրահոս