
ՄԱԿ-ը չի արձագանքել Լեռնային Ղարաբաղի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՝ «Զվեզդա» հեռուստաալիքի պատրաստած ֆիլմում:
«Հենց այս ամենը եղավ նոյեմբերին, մենք ասացինք. ՄԱԿ-ի ականազերծման կենտրոն, եկե՛ք: Այնտեղ ամեն ինչ ականապատված է:Մարդիկ չեն կարող այնտեղ վերադառնալ: Որևէ մեկը եկա՞վ: Առայժմ ոչ ոք»,- ասել է Շոյգուն:
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ մինչ այժմ տեղում աշխատում են միայն ռուս և տեղի սակրավորները: