
Ապրիլի 17-ին, ժամը 12:39-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորակապ գյուղի 1-ին փողոցում գտնվող մարագում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:12-ին, մարվել՝ 14:05-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 55 քմ), ճակատային և կողային հատվածի փայտե հենասյուներն ու կառուցատարրերը (մոտ 48 քմ), ինչպես նաև՝ անասնակեր (մոտ 12 հակ):