
Ըստ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի՝ (EMSC) 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում:
Երկրաշարժը գրանցվել է UTC 06.41 -ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բուշեր քաղաքից 103 կիլոմետր հյուսիս-արևմուտք, օջախի խորությունը եղել է հինգ կիլոմետր:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: