ԱՀԿ-ն տագնապալի է համարում աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վուժնովիչը տագնապալի համարեց վերջին երկու շաբաթվա ընթացքում տիրող կորոնավիրուսի իրավիճակը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ ԱՀԿ-ի, 2021 թվականի ապրիլի 12-ի դրությամբ գրանցվել է COVID-19-ի 135.646.617 դեպք, մահացել է 2.930.732 մարդ: Դեպքերի թիվը յոթ շաբաթ անընդմեջ ավելանում է, իսկ մահվան դեպքերն ավելացել են վերջին չորս շաբաթվա ընթացքում:

«Դրանք տագնապալի միտումներ են, քանի որ շարունակում ենք տեսնել վիրուսի նոր շտամների ազդեցությունը, սահմանափակող միջոցների վերացումը և պատվաստանյութի անարդար ներդրումը երկրների միջև», – ասաց Վույնովիչը:

Նա ավելացրեց, որ ԱՀԿ-ն շարունակում է խորհուրդ տալ ճանապարհորդելիս ուշադրություն դարձնել ռիսկերի գնահատմանը և անվտանգության միջոցառումներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը:




Լրահոս