
Երեք նշան կարող է վկայել մաշկի քաղցկեղի մասին, բրիտանացի բժիշկների տվյալները ներկայացնում է Express- ը:
Առաջին հերթին պետք է մեծ ուշադրություն դարձնել 21 տարեկանից հետո հայտնվող ցանկացած նոր խալերին կամ բծերին: Երկրորդ՝ մաշկի բծերի ցանկացած փոփոխություն՝ գույնը, ձևը, չափը, կառուցվածքը, պետք է մտահոգություն առաջացնեն:
Երրորդ՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն խալերին, որոնք անընդհատ քոր են գալիս, ցավում են, պատվում են կեղևով կամ արյունահոսում են ավելի քան երեք շաբաթ:
Եթե վերը նշված նշաններից որևէ մեկը հայտնաբերվում է, մասնագետները խստորեն խորհուրդ են տալիս խորհրդակցել բժշկի հետ և հետազոտություն անցնել:
Մաշկի քաղցկեղը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն է: