ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռազմագերիների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում. նիստը թեժ է լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր Ստրասբուրգում մեկնարկելիք Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում պետք է օրակարգում ներառվի հայ ռազմագերիների վերադարձի հարցը: Այսօր օրվա երկրորդ կեսին ԵԽԽՎ-ում կհաստատվի օրակարգը ու հայաստանյան պատվիրակությունը, մեր տեղեկությունների համաձայն, պատրաստվում է ամեն գնով հարցը քննարկել ԵԽԽՎ ամբիոնից:

Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ մի քանի քաղաքական խմբերի նախաձեռնությամբ կքննարկվի հայ ռազմագերիների հարցը Եվրախորհրդարանում: Եթե այսօր օրակարգը հաստատվի, ապա ըստ ԵԽԽՎ հայկական պատվիրակության, հարցը պետք է քննարկվի վաղը:

Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ ադրբեջանական պատվիրակությունը փորձում է ամեն գնով հարցը օրակարգ «չբերել», բայց ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայկական պատվիրակությունը փորձում է ամեն ինչ անել հարցն օրակարգային դարձնելու համար:

«Ադրբեջանի ցինիկ պահվածքը, հայատյաց հայտարարությունները, հայկական զինուժի ռազմավարի ֆաշիստական ցուցահանդեսը վերջապես ստիպեցին միջազգային հանրությանը սթափվել, եւ մենք պիտի անենք առավելագույնը, որպեսզի քննարկումների արդյունքը լինի շատ կոնկրետ՝ բոլոր ռազմագերիները օր առաջ պիտի ազատ արձակվեն»,-հայտարարել էր Նաիրա Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս