
Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ապրիլի 20-ին, ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում Փոքր Մանթաշ համայնքում իրականացնելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։
«Գործարկվելու է համայնքի շչակը: Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը»- ասված է ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ: