ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը նոր հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Տիրան Խաչատրյանն ապրիլի 16-ին դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ դատարանը Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչել: Այս գործը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանին:
Նշենք, որ Արշակ Կարապետյանը 2018-ի հեղափոխությունից հետո էր նշանակվել վարչապետ Փաշինյանի խորհրդական։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ նա եղել է Զինված ուժերի հետախուզության վարչության պետը։ 2016-ին Կարապետյանը պաշտոնանկ արվեց Սերժ Սարգսյանի կողմից։ Շատերը հենց նրան էին պատասխանատու համարում ապրիլյանի զոհերի ու նաև տարածքային կորուստների համար՝ հաշվի առնելով, որ այդ օրերին նա էր ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետը։ Իսկ ահա ապրիլի 7-ին նշանակվեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ասել է, թե նշանակվեց Տիրան Խաչատրյանի տեղը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: