
Արմավիրի մարզի Մարգարա գյուղը սահմանակից է Թուրքիային, ունի մոտ 1300 բնակիչ: Փշալարերից այն կողմ թուրքական Ալիջան գյուղն է: Վերջին շրջանում գյուղում ակտիվացել են հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսակցությունները:
ArmLur.am-ը եղավ սահմանամերձ Մարգարայում, զրուցեց բնակիչների հետ եւ հետաքրքրվեց, թե ինչ են մտածում հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ: Պարզվեց՝ ոչ բոլորն են համաձայն սահմանը բացելուն ու թուրքերի հետ հարաբերություններ հաստատելուն:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: