
Այս պահին խորհրդարանում ընթանում է Ադրբեջանում գտնվող հայ գերիների թեմայով քննարկում, որը նախաձեռնել են ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը և Վարդան Աթաբեկյանը:
Քննարկմանը մասնակցում է Արցախի ԱԻՆ փոխնախարար Բորիս Ավագյանը եւ ներկայացուցիչներ բոլոր խմբակցություններից: Նրանցից է ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը եւ այլք: